Նիկոլ Փաշինյանը՝ գովազդային տեսահոլովակում

Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ ուղևորվել է Տավուշի մարզ՝ Դիլիջան։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում «գովազդային» տեսահոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եղջերուների կերակրում։

Աննա Հակոբյանը «գովազդում» ներկայացնում է «Դիլիջան» ազգային պարկում գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ի մուտքի արժեքները, իսկ տեսանյութի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն ու եղջերուներն են։
Աննա Հակոբյանը տեսանյութին կից նաև գրառում է կատարել, նշել․

««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչեւ 7 տարեկան երեխաների համար՝ անվճար»։
Տեսանյութ

Տեսանյութեր

Լրահոս