Բաժիններ՝

Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մասնավորապես, Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և այլ զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Շենգավիթի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» գնդացրի կամավոր հանձնման դեպք։

Արդյունավետ էր նաև Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժանմունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031