100 տարի առաջ հողը տալու հետ մեկտեղ՝ մեր պատմությո՞ւնն էլ օժիտ տվեցինք թուրքին. Ուսուցչուհի

Ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանն ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է, որ իր խնդիրը մարդ դաստիարակելն է, բայց այսօր ինքը խնդրի առաջ է կանգնած՝ համատարած թոհուբոհի մեջ կորել է այն իդեալը, որին ձգտում է ուսուցիչը և որով ոգևորում է իր աշակերտին:

«Կորել է այն արժեքը, ոչ միայն ազգային, այլև համամարդկային, որով ոգևորում էինք մեր երեխային՝ հայրենիք, լեզու, ազնվություն, արդարություն: Այսօր դրանք այլևս ոտնահարված արժեքներ են: Ո՞ւմ են պետք մեր դասերը, ո՞ւմ ենք ինչ ասելու, երբ քաղաքական ղեկավարները, տարիքով և վաստակով մարդիկբացահայտ հայտարարում են, որ Բերձորը ադրբեջանական է, Շուշին ադրբեջանական է: Ես ուզում եմ հարց տալ իրենց խելացի համարող, բայց նավթալինոտ և նավթալինահամ քաղաքական կոչված գործիչներին՝ ինչ է, 100 տարի առաջ հողը տալու հետ մեկտեղ՝ մեր պատմությո՞ւնն էլ օժիտ տվեցինք թուրքին: Դե որ այդպես է, Կարսը և Կարինը հայկակա՞ն են, թե՞թուրքական: Նախիջևանը, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը հայկակա՞ն են, թե ՞թուրքական: Էդ երբվանի՞ց են թուրքական, թե՞ մենք կորցրել ենք իրականության զգացումը»,-նշել է ուսուցչուհին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս