Բաժիններ՝

Անգելա Մերկելի աշխատասենյակում հայտնաբերվել է Հերման Գյորինգի գորգը

Բրիտանական The Daily Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակում հայտնաբերվել է նացիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հերման Գյորինգի հավաքածուից մի գորգ:

Պարսկական գորգն արվեստի այն ավելի քան 600 գործերից մեկն է, որոնք նացիստները հափշտակել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և որոնք ցայժմ մնում են Գերմանիայի պետհիմնարկներում:

Ընդհանուր առմամբ նացիստների հափշտակած արվեստի գործերին կարելի է հանդիպել Գերմանիայի դաշնային կառավարության հաշվեկշռի վրա գտնվող 18 շինությունում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվել է առևանգված արվեստի գործերի վերադարձման գործընթացը, սակայն չի հաջողվել հայտնաբերել ողջ գողոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս