Շանթ Հարությունյան. Գաղափարները միշտ էլ ցրտից ուժեղ են եղել (տեսանյութ)

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղանակային ձնառատ պայաններն, անշուշտ, խանգարում են հացադուլի իրականացմանը, բայց պատճառ չեն դառնա սկսած քայլն ավարտին չհասցնելու համար: Նա եռօրյա հացադուլ է հայտարարել՝ ի համերաշխություն ինքնառաջադրված նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջների:

Ա. Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Շանթ Հարությունյանը հացադուլի ժամանակ գրքեր է կարդում, ուստի Շանթ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գրքեր է կարդում հացադուլի ժամանակ: «Ռաֆիկ Համբարձումյանի գրած գիրքն էի թերթում Նժդեհի մասին: Բայց այս ցրտին չեմ կարողանում կարդալ»,- ասաց նա:

Շանթ Հարությունյանի խոսքով՝ իր միակ պրոբլեմը ցուրտ եղանակն է, որին ինքը չի կարողանում դիմանալ, իսկ սովին, ըստ նրա՝ ինքը չդիմանալու խնդիր չունի: «Ցուրտն իմ ամենամեծ թշնամին է»,- խոստովանեց նա:

Մեր հարցին, թե գոնե գիշերը վառարան միացնելու հնարավորություն չկա՞, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Ընկերներս ուզում էին գազ բերել, միացնել, բայց դա ինձ համար էական չէ: Գաղափարները միշտ էլ ցրտից ուժեղ են եղել»:

Կարդացեք նաև

Հացադուլավորն ասաց, որ օրվա մեջ շատ է քայլում, որպեսզի ավելի քիչ մրսի, ու ընկերների հետ խորհում է իր հեղափոխական ծրագրերի և Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի մասին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս