Իսլամական ութնյակի գագաթնաժողովը փետրվարին կանցկացվի Ստամբուլում
МК-Турция-ի փոխանցմամբ՝ փետրվարին նախարարների մակարդակով Ստամբուլում կանցկացվի D-8-ի (Իսլամական ութնյակ) գագաթաժողովը: Դրանում քննարկվելու են նոր հավակնոտ նախագծեր՝ կապված ջրային պաշարների հետ:
Գագաթաժողովը Ստամբուլում անցկացվելու է փետրվարի 21-23-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ջրային պաշարների նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ «Իսլամական ութնյակը» քննարկելու է ջրային պաշարների խնդիրները, դրանց ռացիոնալ օգտագործման նախագծերը և ջրի հետ կապված բազում այլ հարցեր:
«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին՝ Թուրքիայի նախկին վարչապետներից Նեջմեթթին Էրբաքանի նախաձեռնությամբ: Կազմակերպության անդամներն են Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Նիգերիան, Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան ու Ինդոնեզիան: