
Ադրբեջանում կարող է ստեղծվել նոր զորատեսակ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ակնկալվում է նոր զորատեսակի հիմնում: Այդ նպատակով Ադրբեջանի խորհրդարանը պետք է ուղղումներ կատարի «Զինված ուժերի ու այլ զինված ստորաբաժանումների մասին» օրենքում:
Նոր առաջարկը հիմնականում նախատեսում է Ներքին զորքերի ներկայիս կառուցվածքը փոխարինել ժանդարմերիայի կառուցվածքով և ավելի կատարելագործել նոր համակարգը, կամ էլ նոր ստորաբաժանում ստեղծել Ներքին զորքերի հետ մեկտեղ: Բացի այդ, օրենքը հնարավորություն կտա հետագայում ստեղծել այլ զինված ստորաբաժանումներ:
Օրենքի ընդունումից հետո այդ հարցի իրագործումը կախված կլինի պետության ղեկավարի՝ գերագույն գլխավոր հրամանատարի որոշումից: Ադրբեջանի ՊՆ-ը դեռ չի արձագանքել այս օրինագծին: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա այս տարի, ինչից հետո օրինագիծը կհայտնվի խորհրդարանում: