Թուրքերը «բջջային հեռախոսի օգնությամբ» կարող են նամազ կատարել աշխարհի ցանկացած կետում

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կրոնական գործերի նախարարության Տեղեկատվական բաժինը Կապի նախարարության հետ մեկտեղ մշակել են բջջային սարքերի այնպիսի հավելված, որի օգնությամբ օգտատերերը կարող են աշխարհի յուրաքանչյուր վայրում յուրաքանչյուր ժամանակ հստակեցնել նամազի կատարման ժամանակը:

Այդ հավելվածը նախատեսված է նոր սերնդի բոլոր բջջային սարքերի համար, ինչպիսիք են ասենք Blackberry-ն ու Windows Mobile-ը, որոնք աշխատում են Java-ով և Symbian-ով: Հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի հստակեցնել օրվա, շաբաթվա ու ամսվա ընթացքում ազանի (մուսուլմանների աղոթքի հրավեր – 168.am) ժամանակացույցը, ինչպես նաև մինչև մոտակա աղոթքը մնացած ժամանակը:

Բացի այդ, անկախ գտնվելու վայրից՝ այդ հավելվածի շնորհիվ օգտատերը կարող է իմանալ քըբլայի (թե որ կողմի վրա է գտնվում Մեքքան, քանի որ աղոթքի ժամանակ մուսուլմանները դեմքով շրջվում են դեպի Մեքքա – 168.am) ուղղության մասին՝ նամազ կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031