ՆԱՏՕ-ի Էներգետիկ անվտանգության ստորաբաժանաման ղեկավարն օրեր անց կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անվտանգության խնդիրների դեպարտամենտի Էներգետիկ անվտանգության ստորաբաժանաման ղեկավար Մայքլ Ռյուլեն փետրվարի սկզբներին ժամանելու է Ադրբեջան:
Ռյուլեն Ադրբեջանում մասնակցելու է փետրվարի 4-9-ին Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-Ադրբեջան միջազգային դպրոցի ձմեռային նստաշրջանին: Վերջինիս հիմնական քննարկման առարկան հանդիսանալու է Կասպյան տարածաշրջանի անվտանգությունը:
Ռյուլեն Ադրբեջանում անցկացնելու է մի շարք պաշտոնական հանդիպումներ, ինչպես նաև այցելելու է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա: