Բաժիններ՝

Պենտագոնը կիբեր զորքերի հաստիքային քանակը կավելացնի 5 անգամ

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Պենտագոնը հավանության է արժանացրել կիբեր զորքերի հաստիքային զգալի ընդլայնումը՝ կիբեր տիրույթում աճող սպառնալիքներին դիմակայելու և ԱՄՆ թշնամիների դեմ արտասահմանում հարձակողական գործողություններ անցկացնելու համար: Այս մասին թերթին հայտնել է նրա բարձրաստիճան աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ կիբեր զորքերի անձնակազմը մեծացվելու է 5 անգամ և ներկայիս 900 մարդուց հասցվելու է մինչև 4900-ի: Կիբեր զորքերի հաստիքային քանակի ավելացման նախաձեռնությամբ հանդես է եկել Պենտագոնի ներգերատեսչական ստորաբաժանման՝ կիբեր հրամանատարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս