5 տարում «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագծի վրա ծախսվել է ավելի քան 430 միլիոն դոլար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2007-2012 «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման նախագծի շրջանակներում ծախսվել է 431.3 միլիոն դոլար: Այս մասին նշված է 2012 թվականի արդյունքներով Ադրբեջանի տրանսպորտի նախարարության հաշվետվությունում:
Ադրբեջանը 775 միլիոն դոլարի վարկ է հատկացրել ԲԹԿ վրացական հատվածի կառուցմանը: Սկզբնական շրջանում ԲԹԿ-ի տարեկան թողունակությունը կազմելու է 6.5 միլիոն տոննա բեռ և 1 միլիոն ուղևոր: Հետագայում այդ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 17 միլիոն տոննա բեռ:
Հիշեցնենք, որ ԲԹԿ-ով առաջին աշխատանքային գնացքը գործարկվելու է 2013 թվականի վերջին: