Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավելյալ 10 միլիոն դոլար է հատկացրել Սիրիայի բնակչությանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները հավելյալ 10 միլիոն դոլար են հատկացրել Սիրիայի բնակչությանը: Դրանով իսկ Սիրիայում հումանիտար հետևանքների վերացմանը ԱՄՆ-ի հատկացրած գումարը հասել է մինչև 220 միլիոն դոլարի: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ հատկացրած հավելյալ միջոցներն ուղղվելու են Հալեպի համար նախատեսված ալյուրի գնմանը: Այդ օգնության շնորհիվ 210.000 մարդ 5 ամսով կապահովվի հացով: Նշվում է, որ Սիրիայում փակվել են հացաբուլեղենի պատրաստման արտադրամասեր, քանի որ դրանցում դադարեցվել է ալյուրի ու վառելիքի մատակարարումը:

Պետդեպարտամենտի տվյալներով՝ ներկայումս սննդամթերքի, այդ թվում նաև հացի սուր կարիք է զգացվում ոչ միայն Հալեպում, այլև՝ Սիրիայի այլ քաղաքներում: Նոր ծրագրով նախատեսվում է վերագործարկել հացաբուլկեղենի 50 արտադրամաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս