Բաժիններ՝

Ինչո՞ւ է Սիրիայի կառավարությունը բալիստիկ հրթիռներ արձակում վատ զինված ապստամբների վրա

Strategypage.com-ի փոխանցմամբ՝ նախորդ ամիս Սիրիան տասնյակ բալիստիկ հրթիռներ արձակեց ապստամբների (ապստամբամետ գյուղերի, քաղաքների կամ ապստամբաների գրաված բազաների) ուղղությամբ: Սա կարող է ավելորդ վատնում թվալ, քանի որ այդ հրթիռները հիմնականում նախատեսված են հակաօդային արդյունավետ պաշտպանություն ունեցող թշնամու (օրինակ Իսրայելի) և ոչ թե վատ զինված ապստամբների դեմ գործելու համար:

Կարելի է կարծել, որ Սիրիայի կառավարությունը վախեցել է, որ այդ հրթիռներից շատերը կարող էին ընկնել ապստամբների ձեռքը: Այս իրավիճակը կարելի է բնորոշել որպես «օգտագործի կամ կորցրու» (use it or lose it): Այդ հրթիռներից յուրաքանչյուրը համարժեք է կես տոննանոց ավիացիոն ռումբին և կառավարության համար արժեցել է մի քանի հարյուր հազար դոլար, ինչպես նաև տարեկան ևս մի քանի հազար դոլար՝ դրանց սպասարկման համար:

Ամենահաճախը գործածվել են իրանական «Ֆաթեհ 110» հրթիռներն ու դրանց սիրիական կրկնօրինակները: «Ֆաթեհ 110»-ը չինական DF-11A բալիստիկ հրթիռի կրկնօրինակն է, որի գործողության հեռահարությունը կազմում է մոտ 400 կիլոմետր, մինչդեռ «Ֆաթեհ 110»-ի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 250 կիլոմետր: «Ֆաթեհ 110»-ի երկարությունը կազմում է 8.86 մետր, իսկ քաշը՝ 3.5 տոննա: Այս հրթիռի դիպուկությունը շատը ավելի մեծ է, քան ավելի հին «Սկադ» հրթիռներինը:

Սիրիայի բալիստիկ հրթիռների զինանոցը բաղկացած է ավելի քան հազար հրթիռից, որոնք պահվում են ստորգետնյա ապաստարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս