Բաժիններ՝

Կարինե Դանիելյան. «Խանջյան փողոցի շենքերն ուզում է քանդել ոմն հաստավիզ»

«Նախախորհրդարանի» նախաձեռնությամբ, այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցան հանրային լսումներ` «Մշակութային ժառանգության ապահովման հիմնախնդիրները. քաղաքաշինություն» թեմայով:

«Վերջին տարիներին ամենաթողության հետևանքով երկրում, բացի գումարից, մնացած արժեքները հավասարվել են զրոյի, այդ թվում` մշակութային ժառանգությունը, ոտնահարվել են քաղաքաշինական կանոնադրությունները, չեն մշակվել վերահսկողության մեխանիզմներ, չքացել են քաղաքաշինական կարեւոր փաստաթղթերը` հատակագծերը:  Վերջին տասը տարվա ընթացքում կորցրել ենք այնպիսի հիմնարար օբյեկտներ, որոնց միջոցով կրթում էինք մեր ուսանողներին»,- aravot.am-ի փոխանցմամբ իր ելույթում ասել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

«Զարմանալի է, բայց սովետական տարիներին ավելի խնամքով էինք վերաբերվում Երեւանի  մշակութային ժառանգությանը, քան անկախության տարիներին: Այսօր տիրում է անվերահսկելի բիզնեսը, «կենտրոնում ուզում եմ շենք ունենալ» սկզբունքը, մարդիկ չեն ենթարկվում օրենքներին: Կետային կառուցապատման արդյունքում, փաստորեն, անվերջ բաժանվեցին թույլտվություններ, եւ մենք կորցրեցինք Երեւանի պատմական դիմագիծը: Մի կողմից հայտարարում ենք, որ 3000 տարվա քաղաք ունենք, բայց անգամ 100 տարվա շենք չենք կարող ցույց տալ: Այդպիսիք կամ ամբողջովին ոչնչացված են, կամ այնպես են աղավաղվել, որ այլեւս չեն կարող գործել որպես պատմական հուշարձան: Այդպես քանդվեց Աբովյան փողոցը, որը հիմքն էր քաղաքի, Հանրապետության փողոցը, իսկ ընդհանուր առմամբ` վտանգված է Հանրապետության հրապարակը,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով,- Ես ապրում եմ Խանջյան փողոցում, որտեղ ման է գալիս մի հաստավիզ մարդ և ասում, թե «սաղ շենքերն առել եմ, պիտի քանդեմ` 20 հարկանի շենքեր սարքեմ»: Անընդհատ քանդելու մոլուցքն ուղղակի սպանում է Երևանը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս