Ինչո՞ւ Ահարոն Ադիբեկյանը օպերային երգիչ չի դառնում

«Վարդան Սեդրակյանը իր ասուլիսի ժամանակ երեկ հայտարարել է, որ ես իրեն վիրավորել եմ, մանկամիտ ասել: Բայց ես իրեն չեմ վիրավորել, իր տիպի գործիչներին եմ ասել: Օրինակ ես խի՞ չեմ գնում օպերա երգելու: Կարող եմ կարաոկեում երգել, ձայն ունեմ, բայց օպերային երգիչ չեմ դառնում չէ՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» Սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն՝ ի պատասխան այն հարցին, թե չե՞ք կարծում, որ քաղաքական մանկամիտ ասելով վիրավերել, նեղացրել եք նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին:

Ըստ սոցիոլոգի, նախագահ դառնալը կա՛մ Սեդրակյանի մանկական երազանքն է եղել,  «կա՛մ նա պարանոյիկ է»։ «Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Ո՞վ է տեսել, որ երկու ամսվա վազանցի միջոցով ցանկանան նախագահ դառնալ, սա խեղկատակություն է, դա նույն է, որ պոռնոաստղին դարձնես նախագահ: Բա այդպես կլինի՞»,-

Ինչ վերաբերում է մյուս թեկնածու Արամ Հարությունյանին, ում ի դեպ Ադիբեկյանը ևս դասել էր քաղաքական մանկամիտների կամ պարանոյիկների շարքին, սոցիոլոգը նշեց, թե «ամեն ընտրություններում, այն դեպքում, երբ Հարությունյանը իր հավաքած ձայները կրկնապատկի, ապա ինը տարում ընտրություններում կհավաքի այնքան ձայն, որքան որ անհրաժեշտ է»:

Անդրադառնալով հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին՝ Ադիբեկյանը կարծիք հայտնեց, թե «նա ևս մանկամիտ է, որովհետև ընտրել է նախագահհ դառնալու այն ճանապարհը, որը ոչ մեկին արդյունքի չի բերել»: Ըստ Ա. Ադիբեկյանի՝ հացադուլ հայտարարելը թույլ մարդու միակ զենքն է ու անարդյունավետ:

Տեսանյութեր

Լրահոս