Բաժիններ՝

Մեքսիկացին իր տունը կառուցել է վիթխարի քարի տակ (լուսանկարներ)

Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ մեքսիկացի Բենիտո Հեռնանդեսը 30 տարի շարունակ իր ընտանիքի հետ բնակվում է ինքնաշեն տանը, որի համար որպես տանիք է ծառայում 40 մետրանոց քարը: Անսովոր տունը գտնվում է Կոաուիլա անապատում՝ Սան Խոսե դե Պիեդրաս քաղաքից ոչ հեռու:

Նշվում է, որ Հեռնանդեսը տվյալ քաղաք է տեղափոխվել 55 տարի առաջ և պատահաբար հայտնաբերելով տվյալ քարը՝ վճռել է ժամանակի ընթացքում տուն կառուցել դրա տակ: Տարիներ անց նա իրականացրել է իր մտադրությունը:

Հեռնանդեսի կինը սնունդ պատրաստելիս օգտվում է փայտի վառարանից: Տան էլեկտրականությունը հուսալի չէ, տվյալ տեղանքում գոյություն չունի սանիտարական գոտի: Ձմռանը, երբ ջերմաստիճանն ընկնում է զրոյից ցածր, ընտանիքը զրկվում է խմելու ջրից: Չնայած այդ անհարմարավետ պայմաններին՝ ընտանինքն այդ տանը մեծացրել է 7 երեխա:

478534_10_600

478534_9_583

478534_8_588

478534_7_600

478534_6_600

478534_5_600

478534_4_600

478534_3_600

478534_2_597

478534_1_600

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս