Այսօր ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանի վերաբերյալ միանգամից երկու զեկույց

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի (հունվարի 21-25) շրջանակներում այսօր դիտարկվելու է Ադրբեջանի նկատմամբ միանգամից երկու զեկույց:

Դրանցից առաջինը վերաբերում է ԵԽԽՎ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրագործմանը: Այդ քննադատական զեկույցը կազմվել է Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի և Ջոզեֆ Դեբոնո Գրեշի կողմից:

Երկրորդ զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ի (ավելի վաղ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով Քրիստոֆ Շտրասերի զեկույցն է: Զեկույցում Շտրասերը թվարկել է 85 մարդկանց անուն, որոնք նրա կարծիքով՝ հանդիսանում են քաղբանտարկյալներ և գտնվում են ազատազրկման մեջ:

Սակայն երեկ որոշակի ուղղումներ են կատարվել Շտրասերի զեկույցում, քանի որ այն կազմվել է 2012 թվականի հունիսին և այս ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Ադրբեջանում ազատ են արձակվել և համաներման տակ են ընկել մի շարք բանտարկյալներ, իսկ նրանցից մեկը՝ իսլամիստ Վագիֆ Աբդուլաևը մահացել է:

Դրանով իսկ Շտրասերի ընդհանուր ցուցակից հանվել է 35 անուն, սակայն դրա հետ մեկտեղ այնտեղ ավելացվել է ևս 10 անուն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի վերջերին ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթը 2013 թվականի հունվարին կայանալիք ԵԽԽՎ-ի նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ միանգամից երկու հաշվետվության դիտարկումը որակել էր որպես Ադրբեջանի հանդեպ Ստրասբուրգի աննախադեպ որոշում, քանի որ իր ողջ պատմության ընթացքում ԵԽԽՎ-ն երբեք քննարկման չի դրել մեկ երկրի վերաբերյալ միանգամից երկու զեկույց:

Տեսանյութեր

Լրահոս