Բաժիններ՝

Տիգրան Ուրիխանյանի կիսամերկ կնոջ տեսքով նկարը կհանվի demotivator.am կայքից. մամուլ

«Դատարանը մինչ վերջնական վճիռ կայացնելը բավարարել է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի պահանջն ու արգելել demotivator.am կայքի սեփականատեր Էդգար Բարսեղյանին հրապարակել և տարածել հայցվորին վերաբերող որևէ նյութ, և պարտադրել է համացանցից հանել հայցի առարկա հանդիսացող մոնտաժված լուսանկարը։

Նշենք, որ պատգամավորը բլոգերից պահանջում է 1 միլիոն 530 հազար դրամ գումար՝ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար, քանի որ նրան մոնտաժել է կիսամերկ կնոջ մարմնի վրա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Վրաստանում ավարտվել է Խադայի կիրճով անցնող կամրջի 300 մետրանոց կամարի կառուցումը։ Կամուրջը կդառնա Ռուսաստանի հետ սահման տանող նոր ավտոճանապարհի մի մասը։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 437 մետր, իսկ բարձրությունը կիրճի հատակից՝ 166 մետր։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նման մասշտաբի կամարակապ կառույցը Վրաստանում աննախադեպ է։ Շինարարության հաջորդ փուլում կամարի վրա կտեղադրվեն հենասյուները, որից հետո կմեկնարկի ճանապարհային երթևեկելի հատվածի կառուցումը։ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց երկշերտ ավտոճանապարհի նախագիծը նախատեսում է հինգ կամրջի և հինգ թունելի կառուցում։ Կրեստովի լեռնանցքի տակ արդեն ավարտվել է հիմնական և տարհանման թունելների հորատումը։ Դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 9 կիլոմետր է։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի պետական բյուջեի միջոցներով՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ։ Նոր ճանապարհով երթևեկությունը նախատեսվում է բացել 2028 թվականին։ Նոր ավտոճանապարհը կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը, որը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների համար։ Ձմռան ամիսներին Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների և ձնահոսքերի վտանգի պատճառով երթևեկությունը պարբերաբար սահմանափակվում է։ Նոր ճանապարհի կառուցումը թույլ կտա նվազեցնել բեռնափոխադրումների կախվածությունը եղանակային պայմաններից, փոխադրամիջոցները դուրս բերել Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի տարածքից, ինչպես նաև Քվեշեթիի և Կոբիի միջև ճանապարհի տևողությունը մեկ ժամից կրճատել մինչև 15 րոպե։

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031