71 միլիարդ դոլար նոր ավտոմեքենաների վրա՝ 1 տարում

Նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները Ռուսաստանում 2012 թվականին կազմել են 71 միլիարդ դոլար, ինչը 21 տոկոսով ավելի բարձր է, քան 2011 թվականի ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է «Прайм»-ը՝ հղում անելով PricewaterhouseCoopers (PWC) կազմակերպության տվյալներին։

PWC-ի ներկայացուցիչ Սթենլի Ռութի խոսքերով, ռուսական մակնիշի մեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 3%-ով՝ հասնելով 6.7 միլիարդ դոլարի։ Մինչդեռ ռուսական արտադրության արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները սկսել են 32%-ով ավելի լավ վաճառվել (մինչև 31.2 միլիարդ դոլար)։ Նույն ժամանակահատվածում ՌԴ է ներմուծվել 33.1 միլիարդ դոլարի մարդատար ավտոմեքենա։

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 2.76 միլիոն մարդատար ավտոմեքենա, ինչը 10 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը։

Տեսանյութեր

Լրահոս