Ռուսական «Գազպրոմը» և ադրբեջանական SOCAR-ը պայքարում են Հունաստանի գազային շուկայի համար
Ռուսական Независимая газета թերթի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եվրոպական շուկայի համար պայքարում ստիպված է բախվել ոչ միայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կոշտ հակազդեցությանը, այլև՝ ադրբեջանական SOCAR ընկերության հետ լուրջ մրցակցությանը:
«Գազպրոմը» հունական պետական DEPA գազային ընկերության գնման համար առաջարկել է 1.9 միլիարդ եվրո: Սակայն հունական տենդերում կարող է հաղթել ադրբեջանական SOCAR-ը և հատկապես այն ֆոնին, որ Ադրբեջանն աջակցում է ԵՄ-ի համար կենսական կարևորություն ունեցող Nabucco նախագծին:
Մոսկվայում կարծում են, որ հունական շուկան շատ հետաքրքիր է, և որ DEPA-ի գնմամբ «Գազպրոմը» կարող է գործնականում մոնոպոլացնել այն: