Ո՞ւմ են ձեռնտու Արամ Հարությունյանի ասածները

«Ես առաջադրվել եմ, որ ասեմ այն, ինչ գիտեմ, ես առաջադվել եմ, որ իրավիճակը գնահատեմ և լուծումը ցույց տամ»,- այսօր հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նա առհասարակ առաջադրել իր թեկնածությունը:

Արամ Հարությունյանի խոսքով՝ ինքն առաջադրվել է՝ ապացուցելու համար, որ իրեն չեն կարող վախեցնել և ստիպել չառաջադրվել: Նա իր առաջադրումը համարում է «խիզախ քայլ»:

Ինչպես միշտ՝ այսօրվա ասուլիսում նույնպես Արամ Հարությունյանը քննադատեց իր մրցակիցներին: Մասնավորապես նա անդրադարձավ  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին և քաղաքագետ Անդրիաս  Ղուկասյանին:

Նա վերոհիշյալ թեկնածուներին մեղադրեց իշխանությանը ծառայելու մեջ, եթե վերջիններս իր «մինիմում ծրագրին չընդառաջեն և չհանեն իրենց թեկնածությունները»: Արամ Հարությունյանը համոզված է, որ ինքն ինքնաբացարկով ցույց է տալիս, որ ինքը իշխանության դրածո չէ, այնինչ՝ իրեն անընդհատ այս կամ այն ուժի հետ էին փորձում կապել:

Կարդացեք նաև

168.am-ի այն դիտարկմանը, թե ինքնաբացարկ չներկայացրած թեկնածուները նույնպես կարող են իրեն մեղադրել իշխանության դրածո լինելու մեջ՝ համարելով, որ գումար տվողները Արամ Հարությունյանի առաքելությունն արդեն ավարտված է, հետևաբար՝ անիմաստ է նրա հետագա պայքարը ընտրապայքարում, ուստի այժմ ընտրագրավն ինքնաբացարկի միջոցով փորձում են վերադարձնել, Արամ Հարությունյանը պատասխանեց.

«Անիմաստ է՝ ի՞նչ իմաստով: Այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն ինձ գումար է տվել, որ տենց բաներ ասեմ: Ո՞վ է տվել գումար, ասեք, ո՞ւմ էր ձեռնտու իմ ասածը: Ես մտածում եմ՝ միայն այն ուժերին, որոնք չեն մասնակցում: Բայց իմ կարծիքով, ավելի շատ Հայաստանի քաղաքացուն էր ձեռնտու, որովհետև ինձ համար քաղաքական ուժ կոչվածն ընդհանրապես միջնորդավորված կարգավիճակ է: Ես դա անում եմ քաղաքացու համար, որ մենք մի հատ էլ չխաբենք»:

Տեսանյութեր

Լրահոս