Ջո Բայդենը սխալմամբ իրեն անվանել է ԱՄՆ նախագահ
Голос России-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ Բարաք Օբամայի երդման արարողությունից առաջ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ իրեն անվանելով երկրի նախագահ: Քաղաքագետները կարծում են, որ դրանով իսկ Բայդենն ակնարկել է, որ պայքարելու է 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
2013 թվականի հունվարի 19-ին Բայդենը ելույթ է ունեցել Այովա նահանգի հասարակության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որպեսզի ընդգծի նահանգի կարևոր դերը 2008 թվականի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի թեկնածության առաջադրման և 2012 թվականի նախագահական ընտրություններում նրա հաղթանակի հարցում:
Իր ելույթում Բայդենն ընդգծել է, որ հպարտ է՝ հանդիսանալով ԱՄՆ նախագահ, ինչից հետո բոլոր հավաքվածները ծիծաղել են: Դրանից հետո Բայդենը վերստին սկսել է իր խոսքերը՝ սակայն արդեն իսկ ուղղված տարբերակով. «Ես հպարտ եմ, որ հանդիսանում եմ ԱՄՆ փոխնախագահ, սակայն ավելի հպարտ եմ, որ նախագահ Բարաք Օբաման ինձ ընտրել է որպես փոխնախագահ»: