Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան փոխում է գահի ժառանգման օրենքը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանական խորհրդարանի օրակարգում է հայտնվել գահի ժառանգման մասին նոր օրինագիծ, որի վերաբերյալ քննարկումներն անցկացվում են այսօր: Այդ նախաձեռնության հեղինակը փոխվարչապետ Նիկ Կլեգն է, սակայն ոչ ոք չի կասկածում, որ այն ծագում է Բուքինգհեմյան պալատից:

Այնտեղ կարծում են, որ 1700 թվականից գործող գահի ժառանգման մասին ակտը հնացել է: Այդ փաստաթղթի համաձայն, արական սեռի ժառանգներն առավելություն ունեն իրենց քույրերի հանդեպ և կարևոր չէ նրանց՝ իրենցից ավագ կամ կրտսեր լինելու հանգամանքը: Եվ բացի այդ, այն կաթոլիկներին կամ նրանց հետ ամուսանացածներին հավակնել բրիտանական գահին:

Այժմ գրեթե ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, որ նոր օրենքն ընդունվելու է: Այն արդեն իսկ հավանության է արժանացել Համագործակցության բոլոր երկրների կողմից: Հասկանալի է նաև, թե ինչ նպատակով է առաջ քաշվել այն. արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի երեխան պետք է լույս աշխարհ գա հուլիսին և նա գահաժառանգների թվում կդառնա երրորդը՝ անկախ նրա սեռական պատկանելությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս