Բաժիններ՝

Պան Գի Մունին հիասթափեցրել է Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանն արտաքին ուժերի կողմից զենք մատակարարելը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ Սիրիայում կտրուկ վատթարացող իրավիճակը քննարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում նշված է, որ կողմերը հաստատել են գրեթե երկու տարի շարունակվող հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի բացակայությունը:

Դրանում նաև ասվում է, որ նրանց սարսափեցրել է տվյալ հարցում միջազգային հանրության միասնականության բացակայությունը, մինչդեռ հունիսին Ժնևում ձեռք բերված պայմանավորված համաձայն, Սիրիայում պետք է տեղի ունենային փոփոխություններ, որոնք վերջ կդնեին Սիրիայի ժողովրդի սարսափելի տառապանքներին:

Հաղորդագրության համաձայն, Պան Գի Մունը և Լախդար Բրահիմին իրենց հիասթափությունն են հայտնել Սիրիայի կառավարության ու ընդդիմության իրականացրած գործողություններից, ինչպես նաև արտաքին ուժերի կողմից նրանց զենքի մատակարարումից: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունվարի 30-ին Քուվեյթում կայանալիք դոնոր երկրների առաջիկա միջազգային կոնֆերանսի հարցը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտությունից տուժածների հիմնական կարիքների ապահովման համար անհրաժեշտ է 1.5 միլիարդ դոլար: 2011 թվականի մարտին մեկնարկած բախումների հետևանքով ցայժմ այդ երկրում զոհվել է ավելի քան 60.000 մարդ:

Հիշեցնենք, որ Լախդար Բրահիմին իր ներկայիս պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Քոֆի Անանին, ով ժամանակին հանդիսացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս