Բաժիններ՝

Մինչև 2020 թվականը ռուսական նավթի արտահանումը Չինաստան կավելանա 2.5 անգամ. փորձագետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականը ռուսական նավթի արտահանումը Չինաստան կարող է ավելացվել 2.5 անգամ, այն ներկայիս տարեկան 20 միլիոն տոննայից կհասցվի մինչև 50 միլիոն տոննայի: Այսպիսի կանխատեսմամբ է հանդես եկել Չինաստանի Կենտրոնական ֆինանսական տնտեսական համալսարանի փորձագետ Տուն Վեյը:

Վերջինիս խոսքերով՝ 2012 թվականին Ռուսաստանը Չինաստան է արտահանել 20 միլիոն տոննա նավթ, ինչը կազմել է Չինաստանի կողմից արտերկրում գնված նավթի 7.4 տոկոսը. «Երկու երկրների միջև համագործակցությունը զգալիորեն զարգանում է էներգետիկ ոլորտում: Ներկայումս Տյանցզինում (Հյուսիսային Չինաստան) կառուցվում է համատեղ նավթավերամշակման ձեռնարկություն:

Դրա շահագործման հանձնումից հետո ռուսական էներգակիրների արտահանումը Չինաստան կհասցվի մինչև տարեկան 13 միլիոն տոննայի: 2012 թվականին Ռուսաստանը հանդիսացել է Չինաստանի թիվ 3 նավթամատակարարը՝ զիջելով միայն Սաուդյան Արաբիային ու Անգոլային: Մինչև 2020 թվականը ռուսական կողմը Չինաստանին տարեկան կմատակարարի մոտ 50 միլիոն տոննա նավթ, ինչը Ռուսաստանին կվերածի Չինաստանի երկրորդ խոշոր նավթամատակարար երկրի՝ Սաուդյան Արաբիայից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս