Բաժիններ՝

Կա՞ ապացույց, որ ընդդիմությունն է Մարտի 1-ին բռնություններ կազմակերպել

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում 2008թ. Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվության վերաբերյալ Սերժ Սարգսյանի գնահատականներին` բացարձակապես անընդունելի համարեց.

«Նա ասաց՝ «արդյոք միայն իշխանություննե՞րը բռնություն գործադրեցին», այսինքն՝ ընդունում է, որ իշխանությունները բռնություն են իրականացրել: Եթե իշխանությունները բռնություն են իրականացրել, նշանակում է, որ իշխանությունները պետք է պատասխան տան, սակայն արդյոք պատասխան տվե՞լ են… Ո՛չ։ եթե իշխանությունները բռնություն են կիրառում և պատասխանատվության չէն ենթարկվում, նշանակում է՝ իշխանությունը Սահմանադրություն է խախտում, եթե իշխանությունը Սահմանադրություն է խախտում, ուրեմն երկրում սահմանադրական կարգ գոյություն չունի։ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ինչի՞ հիման վրա է այդ գնահատականները տալիս։ Կա՞ ապացույց, որ ընդդիմությունն է բռնություններ կազմակերպել։ Չկա։ Եթե չկա, ի՞նչ իրավունքով է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այժմ՝ նախագահի թեկնածուն նման հայտարարություններ անում…»,- Էդգար Վարդանյանը խոսքը մեջբերում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս