Բաժիններ՝

Դավիթ Հարությունյանն այլևս էթիկայի հանձնաժողովի անդամ չէ. մամուլ

«Աժ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին։ Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլևս։ Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Օրենսդրական վերջին փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր ևս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում։ Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը։ Էթիկայի հանձնաժողովի նոր անդամները այսօր, թերևս կմասնակցեն հանձնաժողովի նիստին, ուր շարունակվում է 83-ի գործի քննությունը։

Հանձնաժողովը հատուկ ընթացակարգով, մինչև շաբաթվա վերջ, ամեն օր նիստ է անելու 83 պատգամավորներին լսելու համար։ Երեկ հրավիրված 17 պատգամավորներից ոչ np չի ներկայացել։ Հրավիրվածների թվում էին Արտակ Սարգսյանը (SAS-ի Արտակ), Սամվել Ալեքսանյանը (ԼՖիկ Աամո), գեներալ Սեյրան Սարոյանը և այլոք։ Ինչպես մեր թղթակցին հայտնել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանումների համար ներկայանալը տվյալ դեպքում պատգամավորների .իրավունքն է, և ոչ թե պարտականությունը։ Ստացվում է, որ ծանուցված պատգամավորների երեկվա մասնակցել-չմասնակցելը միայն, հենց էթիկայի հարց էր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս