Արմեն Ղևոնդյանն ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից և նշանակվել Ղազախստանում ՀՀ դեսպան
Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Ղևոնդյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,-ասված է նախագահի հրամանագրում։