 
                        Ստորգետնյա բիզնես` Երևանի մետրոպոլիտենում
 
                                    Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղադրվել է թեյի և սուրճի համար նախատեսված սեղանիկ: Երբ 168.am-ի թղթակիցը փորձել է լուսանկարել այն, մետրոպոլիտենի աշխատակիցը պահանջել է անջատել լուսանկարչական սարքը՝ նշելով, որ նկարահանել չի կարելի:
168.am-ը փորձել է տեղեկություն ստանալ Երևանի քաղաքապետարանից, թե ո՞ւմ է պատկանում այդ վաճառակետը և ի՞նչ հիմունքներով է տեղադրվել մետրոպոլիտենի տարածքում։ Քաղաքապետարանի լրատվության բաժնից, սակայն, առաջարկել են հարցն ուղարկել գրավոր տարբերակով, որից հետո միայն կպատասխանեն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        