Բաժիններ՝

Բրիտանացի թոշակառուն մերկ ձեռքերով երեխաներին փրկել է շնաձկից

The Epoch Times-ի փոխանցմամբ՝ 62-ամյա ուելսցի թոշակառու Ավստրալիայի ծովափին փոքր երեխաներին փրկել է վագրային շնաձկից: Նշվում է, որ տարեց բրիտանացի Փոլ Մարշալսին իր երեխաների հետ հանգստանալիս է եղել Ավստրալիայի ծովափին՝ Բալկոկ-Բիչ լեղափում, որտեղից քիչ հեռու՝ ծանծաղուտում, լողացել են փոքր երխաներ: Այդ ժամանակ վագրային շնաձուկը մոտեցել է ափամերձ ջրերին և հարձակվել է երեխաների վրա: Փոլը, լսելով նրանց բարձրացրած աղմուկը, առանց մտածելու նետվել է օգնության:

Փոլին հաջողվել է մերկ ձեռքերով բռնել երկու մետրանոց գիշատչի պոչից, ինչից հետո շնաձուկը նետվել է նրա վրա, սակայն Փոլի բախտը բերել է, և նա խուսափել է շնաձկան կծելուց: Այդ գոտեմարտը տևել է վայրկյաններ, Փոլին հաջողվել է շնաձկանը քարշ տալ դեպի ավելի մեծ խորություն, որտեղից էլ նա ուղղվել է դեպի ծով:

Նշվում է, որ Փոլը գոտեմարտի ժամանակ չի մոռացել, որ շնաձուկը բնության հիանալի ստեղծագործություն է, և նա նույնպես ունի օգնության կարիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031