ԱՄՆ զինված ուժերից հրամանատարների վտարման 1/3-ի պատճառը սեռական սկանդալն է
Sky News-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի զինված ուժերից վտարվել է 18 գեներալ ու ծովակալ (մեկից մինչև չորս աստղ ունեցող): Ընդ որում, նրանցից 10-ն իրենց աշխատանքը կորցրել են սեռական հիմքով հանցանքների պատճառով: Եվս երկուսի դեպքում դրա պատճառ է հանդիսացել ալկոհոլի չարաշահումը:
2005 թվականին զինված ուժերից հեռացված ամերիկացի 255 հրամանատարներից 78-ն իրենց պոստից զրկվել են սեռական սկանդալների պատճառով: Նրանցից 32-ը ներկայացրել են բանակը, 25-ը՝ ռազմածովային ուժերը, 11-ը՝ ծովային հետևակը և 10-ը՝ ռազմաօդային ուժերը:
Ալկոհոլի պատճառով աշխատանքից զրկվել է 27 հրամանատար, որոնցից 11-ը բաժին են ընկնել նավատորմին, 8-ը՝ բանակին, 5-ը՝ ծովային հետևակի կորպուսին և 3-ը՝ ռազմաօդային ուժերին: Նախորդ տարվա նոյեմբերին էլ սեռական սկանդալի պատճառով զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց «Կենտրոնական հետախուզական վարչության» (ԿՀՎ) ղեկավար Դևիդ Պետրեուսը: