8-ամյա երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Երեկ շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 8-ամյա մի աղջիկ: Ոստիկանության տվյալներով՝ թունավորվել է Երևանյան խճուղու 159 շենքի թիվ 36 բնակարանի բնակչուհի 8-ամյա Ջուլիետա  Ամիրխանյանը: Ոստիկանությունը պարզել էր, որ երեխան թունավորվել է նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, խոհանոցի գազօջախից առաջացած շմոլ գազից:

Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի վիճակն արդեն բավարար է. երեկ նա արդեն դուրս է գրվել հիվանդնոցից. «Մենք մի փոքր կասկածում ենք, որ դա շմոլ գազի թունավորում չէ, որովհետև այդ օրն իրենց տանը 10-12 հոգի մարդ է գտնվել, և ոչ մեկը նման խնդիր չի ունեցել: Երեխան գլխացավ, սրտխառնոց է ունեցել՝ ուղղակի վախեցել են այս վերջին դեպքերից հետո և բերել հիվանդանոց»:

Տեսանյութեր

Լրահոս