Բիձինա Իվանիշվիլին սկսում է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի վերջին Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում բանակցություններ չի վարելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Միևնույն ժամանակ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդն այսօր մեկնել է Մոսկվա, ուր և հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 23-ին, դրան ներկա է գտնվելու նաև Ռուսաստանի պատրիարք Կիրիլը: Մոսկվայում Իլյա 2-րդն արծարծելու է վրացական թագավորների վերահուղարկավորման հարցը:

Իլյա 2-րդի հետ մեկտեղ Մոսկվա է մեկնել Վրաստանի վարչապետի անձնական ներկայացուցիչ Վախթանգ Աբաշիձեն: Մոսկվայում Իլյա 2-րդը պարգևատրվելու է Ռուսաստանի ու Վրաստանի հոգևոր միասնությանը նվիրված պատրիարք Ալեքսեյ 2-րդի անվան մրցանակով:

Տեսանյութեր

Լրահոս