Բաժիններ՝

Փետրվարին կանցկացվի երիտասարդ գիտնականների դպրոց

Փետրվարի 13-21-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ փոխնախագահ Սարգիս Աղայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դասընթացները կանցկացնի հրավիրված մասնագետ կենսաբանական գիտությունների դոկտոր, «Խորվաթական սողունաբանական ասոցիացիայի» ծրագրերի ղեկավար և Խորվաթիայի Կենսաբազմազանության ինստիտուտում ԱՏՀ-ի /GIS/ դասախոս Դուշան Ջելիկը:

Դպրոցին կմասանկցեն նաև տեղի մասնագետներ, ովքեր կփոխանցեն իրենց փորձն ու կներկայացնեն ոլորտի հայաստանյան իրականությունը:

«Դպրոցի ընթացքում կներկայացվեն աշխարահգրական տեղեկատվական համակարգեր, որոնք քարտեզագրության և վիճակագրության տարրեր են պարունակում: Այդ ամենը կարող է հարստացնել մեր տվյալների, նմուշների հավաքման ուղղությունները ու նաև ուղղութուն ցույց տալ մեզ ու նպաստել մեր երկրում կենսաբազմազանության ուսումնասիրությանը, քարտեզագրմանը, տեսակների մոդելավորմանը և այլն»,-ասաց Ս. Աղայանը՝ նշելով, որ մեր երկրում աշխարահգրական տեղեկատվական համակարգերը շատ քիչ են կիրառվում:

Ս. Աղայանի խոսքով՝ երիտասարդ գիտնականների դպրոցին կարող են մասնակցության հնարավորություն ունեն ընդամենը 30 մասնակից: Այն նախատեսված է իրականացնել երկու խմբով, որոնցից յուրաքանյուրի համար դասընթացը կտևի 3 օր: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է: Դպրոցին մասնակցելու և միջոցառման մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս