ՀՀԿ-ից բանագնացներ են գնում նախագահի թեկնածուների մոտ. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս օրերին ՀՀ նախագահի թեկնածուների մոտ բանագնացներ են գնում Հանրապետական կուսակցությունից՝ առաջարկելով քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել։ Ինչն առաջին հերթին նշանակում է հայհոյանքի և անձնական վիրավորանքների բացառում մրցակիցների հասցեին։
Այս պարագայում խոստանում են համարժեք վերաբերմունք։ Ինչպես նաև պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել նման խոստում տվող թեկնածուի ընտրարշավին և ամեն ինչ անել, որ նա «մաքուր» ստանա իր ընտրողների ձայները»։