Բաժիններ՝

Լեոնարդո Դի Կապրիոն ժամանակավորապես լքում է նկարահանման հրապարակը

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նկարահանման հրապարակից ժամանակավորապես հեռանում է: Պատճառը գերհոգնածությունն է: Ինչպես հաղորդում է Itar-Tass-ը,  դերասանն այս մասին հայտարարել է այսօր՝ գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես ինձ սպառված եմ զգում և զգում եմ, որ պետք է մեծ դադար վերցնեմ: 2 տարվա ընթացքում ես նկարահանվել եմ 3 ֆիլմում, իսկ հիմա ուժերս լիովին սպառվել են»,- ասել է Դի Կապրիոն: 2013թ. ևս նախատեսվում է Դի Կաբրիոյի մասնակցությամբ երկու պրեմիերա։ Դերասանը չի նշել, թե որքան է տևելու իր հանգիստը, սակայն կիսվել է  ապագայի հետ կապված իր պլաններով: Նա պատմել է , որ պատրաստվում է մեկնել ճանապարհորդության՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար: Դերասանը հայտնի է նաև որպես  բնության պաշտպան և մտադիր է ինչ-որ լավ բան անել հանուն շրջակա միջավայրի  բարելավման: Դի Կապրիոն ասել, որ ինքը շրջում է էլեկտրոմոբիլով, իսկ իր տան տանիքին տեղադրված են արևային մարտկոցներ: Մաքուր բնության համար պայքարելը դերասանի համար առաջնային և ամենագլխավոր խնդիրներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս