Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինի իմիջն աշխարհում չի համապատասխանում նրա իրական կերպարին. Բեռլուսկոնի

EuroNews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմիջն աշխարհում չի համապատասխանում նրա իրական կերպարին.

«Պուտինի հետ ինձ կապում են եղբայրական հարաբերություններ: Ես նրան համարում եմ լավագույնը, Ռուսաստանի բախտը շատ է բերել այդպիսի նախագահ ունենալու հարցում: Աշխարհում նրա իմիջը ճիշտ հակառակն է, թե իրականում նա ինչպիսին է:

Ես լավ հարաբերությունների մեջ եմ եվրոպական բոլոր առաջնորդների, այդ թվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ես միայն հանդես եմ գալիս Եվրոպայում Գերմանիայի թելադրանքի դեմ»:

Բեռլուսկոնին, ով համագործակցության համաձայնագիր է ստորագրել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ, խոստովանել է, որ Լիբիայում միջազգային ռազմական միջամտության սկսվելուց հետո ցանկացել է հրաժարական տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս