Բաժիններ՝

Մոսկվայում Դեդ Հասանի ու Փարիզում 3 PKK-ականների սպանությունները կապված են միմյանց. Corriere della Sera

Թուրքական Cihan լրատվական գործակալությունը, վկայակոչելով իտալական Corriere della Sera թերթը, հայտնում է, որ հունվարի 10-ին Փարիզում երեք PKK-ականների սպանությունը և հունվարի 16-ին Մոսկվայում «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը կապված են միմյանց հետ:

Իտալական թերթը գրում է, որ եթե այս վարկածը ճիշտ է, ապա թե՛ Փարիզի, թե՛ Մոսկվայի տվյալ սպանություններն ուղղված են Թուրքիայում ընթացող խաղաղության գործընթացի (PKK հիմնադիր Աբդուլլահ Օջալանի և Թուրքիայի իշխանությունների միջև ընթացող բանակցությունների – 168.am) դեմ: Այդ սպանություններն իրագործել են տվյալ գործընթացը խափանել ձգտող ուժերը.

«Որոշակի աղբյուրներով՝ Թբիլիսիում ծնված և քրդական ծագում ունեցող Ուսոյանը հանդիսացել է PKK-ի զենքի մատակարարը, և քուրդ մարտիկներին ուղարկել է «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներ ու նռնականետեր: Հենց քրդերն ունեցել են դրա կարիքը, նրանք դիմել են Դեդ Հասանին: Եթե նրանք կարիք են զգացել գումարի կամ թմրանյութի, ապա նույնպես դիմել են նրան: Դեդ Հասանը նրանց օգնել է՝ նաև ելնելով էթնիկ առումով քրդերին մոտ լինելու նկատառումներից:

Եթե զենքի մատակարարման այս վարկածը հաստատվի, ապա կարելի է խոսել, որ այս սպանությունը Փարիզում PKK-ի երեք ակտիվիստուհիների սպանության նման ուղղված է Թուրքիայում ընթացող խաղաղության գործընթացի խափանմանը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ թուրքական մամուլը հիշատակել էր Աբդուլլահ Օջալանի ու Դեդ Հասանի սերտ կապերի մասին՝ընդգծելով, որ 1998 թվականին Սիրիան հարկադրաբար լքած Աբդուլլահ Օջալանը Մոսկվայով 4 օրով հյուրընկալվել է Դեդ Հասանի տանը, իսկ դրանից հետո, երբ նա Ռուսաստանից մեկնել է Իտալիա, Դեդ Հասանը 4 միլիոն դոլար է հատկացրել Օջալանին այդ երկրում անցկացրած ժամանակ: Նաև նշվել էր, որ Դեդ Հասանը 1990-ական թվականներին մասնակից է եղել PKK-ին զենք վաճառելու գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս