Բաժիններ՝

Ինչո՞ւ ենք հայտնվել երեք նախագահների եռանկյունու մեջ. մամուլ

«Առավոտի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու են քաղաքական հիմնական պրոցեսները ընթանում ՀՀ երեք նախագահների շուրջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի եռանկյունու մեջ։

«Մենք այդկերպ փորձում ենք բոլոր հարցերի պատասխանները գտնել, բնութագրել իրավի6ակը, արդարացնել ամենը՝ այդ հիմնավորումները, կլիշեները առաջ քաշելով, որպեսզի փորձենք ընկալել գործընթացները։ Օրինակ՝ դիտարկենք քաղաքական գործընթացների երևացող մասը՝ ընտրությունները։ Բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ եթե ընտրությունները չկեղծվեն, իրենք հաղթելու են, ապա հայտարարում են՝ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի կեղծեն ընտրությունները, հետո ասում են՝ մենք ունենք այն ուժն ու եռանդը, որպեսզի թույլ չտանք ընտրությունները կեղծվեն, հետո կոչ են անում ժողովրդին` գնալ, տեր կանգնել ձայներին։ Բայց հետո հայտարարում են՝ ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները… Եվ այսպես՝ տարիներ շարունակ։ Մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում այս երևույթին… Նույն ձեով են ընկալում, նորմալ ու օրինաչափ երևույթ են սա համարում։ Այստեղ արդեն հասարակությունն էլ իր մեղքի բաժինն ունի»,- Մանվել Սարգսյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս