ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո
ՖԻԴԵ-ն արգելել է ռուս և բելառուս շախմատիստներին հանդես գալ իրենց երկրների դրոշի ներքո Շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումներում։ Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
Այս որոշումն ընդունվել է ՖԻԴԵ-ի խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել կիրակի օրը։
Ինչպես նշվում է, այս վճիռն ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հայտարարության հիման վրա, որը նախկինում կոչ էր արել մարզական ֆեդերացիաներին հրաժարվել մրցաշարերում ցուցադրել Ռուսաստանի և Բելառուսի դրոշները՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։