Ռուս զինվորականները մտել են Խարկով. քաղաքապետ

Խարկովի քաղաքապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական զորքերը մտել են Խարկով։ «ՌԲԿ» գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքով՝ ռուսական «թեթև տեխնիկա» Խարկովում է, այդ թվում՝ քաղաքի կենտրոնական հատվածում։

Աղբյուրը նշում է, որ նախօրեին Խարկովի մարզում պարետային ժամ էր հայտարարվել ժամը 18:00-ից 6:00-ն, ինչը նշանակում էր անվտանգության նկատառումներով մարդկանց ու մեքենաների տեղաշարժի արգելք։

Տեսանյութեր

Լրահոս