Տիմոշենկոյի դուստրը կամուսնանա ամերիկացի մեծահարուստի հետ (լուսանկարներ)
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենյա Տիմոշենկոն, պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ ուկրաինական արմատներ ունեցող ամերիկյան գործարար Արթուր Չեչետկինի հետ: Վերջիններիս հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքների մասին ռեպորտաժ է ցուցադրել ուկրաինական «1+1» հեռուստաընկերությունը:
Այս օրերին ուկրաինական մամուլում ամենաշատը քննարկվող հարցն այն է` արդյո՞ք նորապսակները հարսանյաց արարողությանը կհրավիրեն Եվգենյայի մորը: Այդուհանդերձ, Տիմոշենկոյի ընտանիքի անդամները դեռևս պաշտոնապես չեն հաստատել Եվգենյայի երկրորդ ամուսնության մասին տեղեկությունները:
Նշենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետի 32-ամյա դուստրն ամուսնացած էր բրիտանական ռոք երաժիշտ Շոն Քարրի հետ: Նրանք 6-ամյա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են մեկ տարի առաջ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանց ամուսնալուծության պատճառ է հանդիսացել Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակմանն ուղղված լարված, երկարատև պայքարը, քանի որ Եվգենյան չափից ավելի շատ ժամանակ է հատկացրել դրան` անտեսելով ամուսնուն:
Եվգենիա Տիմոշենկոն առաջին ամուսնու` Շոն Քարրի հետ
Եվգենիա Տիմոշենկոն նոր փեսացուի` Արթուր Չեչետկինի հետ