«Առողջության իրավունք» ԻՀԿ-ի հիմնադիր համանախագահների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ

Տեղի է ունենում «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի անդրանիկ մամուլի ասուլիսը:

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանը, Ծաղիկ Վարդանյանը և Անուշ Պողոսյանը ազդարարում են կազմակերպության գործունեության սկիզբը և ներկայացնում կազմակերպության առաքելությունը։

Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները ներկայացնում են իրենց կողմից հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը:

Համանախագահները անդրադառնում են առողջապահական և սոցիալական ոլորտների այն հիմնական ուղղություններին, որոնք տեղ են գտնելու կազմակերպության որդեգրած քաղաքականության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28