Ցիցիպասը և Նադալը Ակապուլկոյի մրցաշարի երրորդ շրջանում են
Թենիսի աշխարհի 5-րդ ռոկետ Ռաֆայել Նադալը Ակապուլկոյի մրցաշարի երրորդ շրջանում է:
Ակապուլկո ATP 500 մրցաշարի երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալը մրցեց աշխարհի 130-րդ ռակետ ԱՄՆ ներկայացուցիչ Ստեֆան Կոզլովի հետ: 1 ժամ 16 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 6:0, 6:3 հաշվով:
Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի արգելքը հաղթահարեց նաև հույն Ստեֆանոս Ցիցիպասը, ով մրցեց ԱՄՆ-ից Ջեֆրի-Ջոն Բուլֆի հետ: 48 րոպե ձգված մրցախաղի արդյունք Ցիցիպասը հաջորդ փուլ դուրս եկավ 6:1, 6:0 հաշվով: