Բաժիններ՝

ՉԺՀ-ի իշխանությունները հանդես են գալիս ցանկացած միակողմանի պատժամիջոցների դեմ

Չինաստանը հանդես է գալիս ցանկացած միակողմանի սահմանափակումների դեմ եւ կարծում է, որ պատժամիջոցների սահմանումը տարաձայնությունների կարգավորման լավագույն միջոցը չէ: Փետրվարի 23-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով Պեկինի կողմից Ուկրաինայի հարցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին հարցին։

«Չինաստանի կառավարության դիքորոշումը հետեւյալն է. մենք կարծում ենք, որ պատժամիջոցների սահմանումը երբեք խնդրի լուծման լավագույն միջոցը չի եղել: Չինաստանը միշտ հանդես է գալիս ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս