«Մի կամեռա, երեք օրենքով գող, դե արի կամեռայում բազմավեկտոր քաղաքականություն վարի»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի հետ Պուտինի հանդիպման գլխավոր միտքը հետևյալն էր. Ուկրաինային դրսի ուժերը օգտագործում էին Ռուսաստանի դեմ, դրա համար Ուկրաինան պատժվեց, բայց, օրինակ, Ղազախստանի իշխանության դեմ, երբ «դրսի» ուժերը հեղափոխություն փորձեցին կազմակերպել, ապա Ռուսաստանը միջամտեց ու փրկեց։

Եզրակացություն Ալիևի համար. եթե Ադրբեջանին «դրսի» ուժերը փորձեն Ռուսաստանի դեմ օգտագործել, կլինի նույնը, իսկ հակառակ դեպքում, Ռուսաստանն, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի Ալիեւի ռեժիմը։

Հիմա, կամ էլ հետագայում, Ալիևը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի, Բրիտանիայի 100 միլիարդ ներդրման ու իր իշխանության պահպանության միջեւ։ Ծանր ընտրություն է, իսկ որոշ կրիտիկական իրավիճակներում՝ անհնարին։

Մի կամեռա, երեք օրենքով գող, դե արի կամեռայում բազմավեկտոր քաղաքականություն վարի»։

Տեսանյութեր

Լրահոս