Բաժիններ՝

Սեուլում արտահայտվել են Կորեայի խնդրի վրա Ուկրաինայի իրադրության ազդեցության մասին

Հարավային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի իրադրությունը բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

«Մեր կառավարությունը շարունակում է ուշադիր հետեւել համապատասխան միտումներին եւ շահագրգիռ կողմերի հետ սերտ փոխգործակցության դեպքում կձգտի անհրաժեշտ ջանքեր գործադրել, որպեսզի դա բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խաղաղ գործընթացի առաջխաղացման վրա»,-հայտարարել են Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունում:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին հենց դրան է կոչ արել երկրի նախագահ Մուն Չժե Ինը: Ուկրաինայի ճգնաժամի քննարկմանը նվիրված արտակարգ խորհրդակցությանը մասնակցել է նաեւ միավորման հարավկորեական նախարարության ղեկավար Լի Ին Յոնը, որը ղեկավարում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ողջ սպեկտրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս