Էրդողանն անընդունելի է համարում ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը, մեկնաբանելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն, ասել է. «Կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքի նորմերի հարգման կոչ եմ անում»:
Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան, որպես սեւծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման հետ: