 
                        Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով
 
                                    Հանրապետության տարածքում`
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14․00C (2002թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -18․10C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.20C
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        