 
                        Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն Իրանի միջազգային մրցաշարին
 
                                    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Իրան`միջազգային մրցաշարի մասնակցելու: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ Թեհրան են մեկնել` Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Նորայր Հախոյանը (55կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72կգ), Էմիլ Ավետիսյանը (77կգ), Էրիկ Էլոյանը (82կգ), Կարեն Խաչատրյանը (87կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ): Մարզչական թիմի հետ մեկնել են նաև Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը: Մրցումները կկայանան փետրվարի 23-25-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        